Սիրելի հայաստանցիներ և աշխարհասփյուռ հայեր․
Եկեք մի պահ մոռանանք, որ Դուք հոգնել եք իրարից, որ մեկդ մյուսին, «ժեխ» եք համարում, իսկ լավագույն դեպքում, Թուրքիայի կամ Ռւսաստանի շահառու գործակալներ (այդ թվում, նաև ինձ)։ Առաջարկում եմ, մի քիչ մտածենք ու փորձենք գալ եզրահանգումների։
Մենք, գրեթե մոնոէթնիկ ազգ ենք։ Եթե ՀՀ-ում ապրում է երեք միլիոն մարդ, ապա, լոկ վաթսուն հազարն են, որ ազգությամբ Հայ չեն, մեզ հետ ներդաշնակված ազգեր են և որևէ վտանգ մեր գոյության համար չեն ներկայացնում։ Մեր Երկիրը մոնոէթնիկ դարձավ Արցախյան Ազատամարտի հետևանքով, նաև։ Ես սա համարում եմ ազգային ազատագրական պայքարի արդյունքում հոլովված հաղթանակ, քանզի, վստահ եմ, որ եթե այդպես չլիներ, ապա այսօրվա Հայաստանի գերակշիռ մեծամասնությունը ադրբեջանցիներ էին լինելու։ Այսօր Ձեր սրտերի ու մտքերի տիրակալ Փաշինյանը կամաց նախապատրաստում է Ձեզ՝ երեք հարյուր հազար օտարածին ախոյանի վերաբնակեցմանը Հայաստանում։ Ձեզանից յուրաքանչյուրը մտքում ենթադրում է, որ դա հնարավոր է, բայց անձամբ իրեն չի վերաբերվի։ Եվ ահա, Զվարթնոցում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել ու Հայաստան բերել Հայաստանի Ջուջևան գյուղում ծնված, մեծացած մի ադրբեջանցու, ով եկել է՝ հաղթանակողի իրավունքով մեր ապագան, մեր սահմանները, քննարկելու, տնօրինելու։
Մենք՝ լավագույն դեպքում, ինչպես եղել ենք երեք միլիոն,, այդպես էլ մնացել ենք, մինչդեռ թուրքը, արաբը, պարսիկը քուրդը՝ կրկնապատկվել են։ Նվաղել են մեր հայաշատ գաղութները Մերձավոր Արևելքի երկրներում, սակայն այս փաստը դրական ազդեցություն չի ունեցել մեր դեմոգրաֆիայի վրա։ Ես Ձեզ չեմ վախեցնում, այլ տեղեկացնում եմ այն վտանգների մասին, ինչի մասին էֆթանազիայի ասեղը մեր երակին միացրած Փաշինյանը չի ասում ու չի ասելու։ Մեր սահմանների շուրջ, չորս հարևան երկրներում հարյուր միլիոնից ավելի թրքալեզու է ապրում և տարեկան ծնվում են՝ երեք միլիոնից շատ թուրքեր։ Վաղը, գուցե այո, սակայն այսօր մենք պատրաստ չենք մրցակցելու այս ազգերի հետ դեմոգրաֆիական ճակատներում։ Այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք ծննդաբերության գործակցի, արտագաղթի ու պատերազմների հետևանքների հետ, ուստի, միայն ամուր սահմաններով, երբեմն կղզիացումով է որ, պիտի փորձենք դուրս գալ այս իրավիճակից, համապատասխան մեխանիզմներ կիրառելով՝ խրախուսել բազմազավակությունը, կազմակերպել ողջ Հայության ներուժը այս խնդիրների լուծման համար։ Ես այս հարցերի լուծումը տեսնում եմ, սակայն այն ժամանակ է պահանջում, մանավանդ, տեղեկացնեմ Ձեզ, որ եթե երեսուն տարի դիմակայենք այս մարտահրավերին և ամուր պետություն կառուցենք, ապա այս խնդիրը գրեթե վերանալու է։ Բայց այս մասին մեկ ուրիշ անգամ։
Հիմա վերադառնամ տառապանքի շերտերով անցած Արցախին։ Այն երեք հազար տարի Արցախ էր։ Այստեղ Մաշտոցը դասավանդել էր։ Այս հողը տալիս էր հազարավոր հերոսների ու ռազմական հանճարների։ Պատմության մեջ Հայաստանի տարածքը բազմիցս դատարկվել-ամայացել էր, Արցախը ոչ։ Արցախցիներն են վերաբնակվել ու շենացրել Տավուշը, Նոյեմբերյանը, Իջևանը, և այլ բնակավայրեր։ Հայաստանում երևի մարդ չկա, որ Արցախցի բարեկամ չունենա։ Եվ ահա Մեր ու աշխարհի աչքերի առջև այդ հազարամյակների ամրոցը հայաթափեցին, ենթարկեցին գենոցիդի և շարաունակում են անել ամեն օր, երբ ՀՀ իշխանության լռության ներքո Մայր տաճար են ավերում։ Դուք այդ ողբերգության (ինձ պիտի ներեք, որ սա ասում եմ) երբեմն կերուխումների սեղանների շուրջ նստած ականատեսն էիք։ Ձեր աչքերի առջև «Հինավուրց տոհմիկ մի ազգի» «տնավեր, բնավեր» արեցին այնպես, որ Դուք չհասցրիք զարմանալ անգամ։ Եվ այս ամենը նույն էֆթանազիայի ասեղը այնպես միացրած վիճակում, որ դուք սկսեցիք հպարտանալ պարտությամբ։ Ձեր հայրենակիցների անթաղ աճյունների վրա «Իրական Հայաստան» սկսեցիք կառուցել ու ծափահարել Ձեր կուռքին կամ կիսաաստվածին։ Դուք Արցախցուն կյարաբախցի ու թուրք անվանեցիք, որպեսզի ձեր խղճի ծակոցներից չխելագարվեք։ Աստված չտա, եթե նույնը լինի ՀՀ մեկ այլ մասի հետ, դուք նրանց էլ եք թուրք հայտարարելու։ Ինչո՞վ եմ ես տարբերվում Արցախցուց,։ Բարբառս՝ նույնը, հավատս՝ նույնը, գենս՝ նույնը։ Դուք կասեք՝ Տավուշցիները թուրք են ու Ձեր մրճազեն տիրակալը Ձեզ կծափահարի։
Հիմա ուզում եմ Ձեզ, չէ, Մեզ հարց տալ, այդ ինչու՞ ենք վստահ, որ Արցախը թուրքին տված և (ըստ Ալեն Սիմոնյանի) ադրբեջանի անվտանգային երաշխավորության ներքո ապրող Հայաստանին չի սպասում նույն ճակատագիրը։ Այդ ինչու՞ պիտի իջևանցի արմատական հայատյաց Նիկոլը մտահոգվի Սյունիքով, կամ Երևանում ունեցած քո ավանդով կամ ճակատագրով, եթե հարց առաջանա՝ ենթադրենք, քպ վարչախումբը պահել իշխանության գահին ևս տասը տարի, սակայն «Դիլիջանի հայկական քաղաք-պետության» մակարդակում։
Սիրելի հայրենակիցներ, եթե սրան վերարտադրենք՝ Մենք զրկվելու եք հայրենիքից այնպես, ինչպես Արցախցին զրկվեց իր մայր, մեր սուրբ հողից։
Դավիթ ՎԱՆՅԱՆ